Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Ինչու է փոխվում Հարկային օրենսգիրքը

Ինչու է փոխվում Հարկային օրենսգիրքը
17.06.2016 | 00:25

Հարկային նոր օրենսգրքի առնչությամբ ՀՀԿ-ի ողջ գործարար հատվածը խռովքի մեջ է: Չնայած ոմանք քննարկումների սկզբում հրապարակավ բողոքեցին, սակայն հետո տեր չկանգնեցին իրենց խոսքին, քանի որ «վերևներից» համապատասխան հրահանգավորում եղավ՝ ձեններդ կտրեք: Կտրեցին ու անցան տասնհինգօրյա փակ քննարկումների: Մինչև հուլիսի կեսերը գործարարները ստիպված կլինեն գալ խորհրդարան, եթե ուզում են հարկային նոր օրենսդրության փոփոխություններին իրազեկ լինել: Իսկ մինչ այդ կա շատ կարևոր ու պարզ հարց՝ ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները: Կա երկու հանգամանք, որ պարտադրում է իշխանություններին գնալ այս քայլին: Նախ՝ միջազգային կառույցները խոստացել են հարկային փոփոխությունների համար գումարներ հատկացնել Հայաստանին: Երկրորդ հանգամանքն ամենաէականն է` բյուջեն դատարկ է, այն էլ՝ նախընտրական տարում:


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով այս նախագծի ակտիվ «քարոզիչն» է, այս երկու հանգամանքները բացատրեց յուրովի: «Ցանկացած հարկային փոփոխությունից ակնկալվում է բյուջետային մուտքերի ավելացում: Այս փոփոխությունը հարկային մուտքերն ավելացնելու է 80-90 մլրդ դրամի չափով»,- ասաց պատգամավորը, ըստ էության, չհերքելով փոփոխության այս նպատակը: Իսկ գումարներ ակնկալելու առնչությամբ էլ ընդգծեց, որ միջազգային կառույցները յուրաքանչյուր երկրում ֆինանսական կայունություն և կանխատեսելիություն են ցանկանում տեսնել, օրենքի ընդունման համար էլ գումարներ չեն խոստացել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ